Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան ժամանած ինքնաթիռում հանկարծամահ է եղել 39-ամյա ուղևորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգ-Երևան թիվ 2813 չվերթը, որի ժամանակ ինքնաթիռում հանկարծամահ է եղել ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 39-ամյա Արտակ Վանեցյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի և բաժնի պետի տեղակալ Արմեն Անթառանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը ունեցել է օնկոլոգիական խնդիրներ:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս