«Շնորհավոր, սըր». Մեծ Բրիտանիայի պետնախարարը՝ Արմեն Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանը, ով Հայաստանում է, շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Շնորհավոր, սըր»,- գրել է նա՝ տեղադրելով Երևանում երդմնակալության արարողությունից հետո Արմեն Սարգսյանի հետ ձեռքսեղմման լուսանկարը:




Լրահոս