Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հետաքրքրել է «Լիվերպուլին»,- հաղորդում է Goal.com-ը:
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը, և իրավիճակին հետևում են «Մոնակոն», «Բեշիքթաշը» և «Ռոման»: Տեղեկություն է տարածվել, որ «Լիվերպուլը» մտադիր է առաջ անցնել մրցակիցներից և 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել երեք տարվա պայմանագիր: Եթե այդ տրանսֆերը կայանա, ապա Ֆելաինին 1964 թվականից հետո կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստը, ով «կարմիր սատանաների» կազմից անմիջապես տեղափոխվել է «Լիվերպուլ»: