ԱԺ-ում արդեն մեկնարկել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ 35 պատգամավորների ստորագրությունների հավաքման գործընթացը:
Քիչ առաջ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պարզ չէ արդյոք այսօր տեղի կունենա առաջադրումը, թե ոչ, սակայն վստահաբար նշեց, որ ստորագրությունները 35-ից էլ ավել են լինու և որևէ խոչընդոտ չի լինելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրման համար:
Այս պահին անհրաժեշտ ձևաթուղթը Ծառուկյան խմբակցության պատգամավորների մոտ է: