Հույս ունենք, որ տարաձայնությունները ՀՀ-ում կլուծվեն կառուցողական երկխոսությամբ. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ուշադիր հետեւել բարեկամական Հայաստանում ներքաղաքական գործընթացին: Ակնկալում ենք, որ տարաձայնությունները կլուծվեն իրավական, սահմանադրության շրջանակում՝ կողմերի կառուցողական երկխոսությամբ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ հույս ունեն, որ Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի միջեւ տարաձայնությունները կլուծվեն կառուցողական երկխոսությամբ: «Դա թույլ կտա շատ արագ վերականգնել պետական կառույցների կայուն աշխատանքը, հասարակության նորմալ կյանքը: Տրամադրված ենք շարունակել ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության եւ երկու ժողովուրդների շահերից բխող դաշնակցային փոխգործակցության ամրապնդման եւ զարգացման աշխատանքները»,- ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում:

Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, որից հետո հանրապետությունում վերսկսվել էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։




Լրահոս