Երեկ կառավարության նիստը բավականին տխուր էր: Բանն այն է, որ կառավարության նիստին բացակայում էին հրաժարական ներկայացրած 5 նախարարները: Իսկ դեռեւս գործող նախարարներից շատերն էլ նիստի ավարտից հետո ոչ թե հեռացան կառավարության հիմնական մուտքից, այլ նպատակահարմար գտան «թռնել» հետնամուտքով, թեեւ ինչպես հայտնի է` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաք չկար:
Ի դեպ, երեկ ՀՀ կառավարությունը անգամ լրատվամիջոցներին նպատակահարման չէր գտել պաշտոնապես ասելու, թե նիստը երբ է տեղի ունենալու, այլ ընդամենը պաշտոնական հաղորդագրություն էին ուղարկել` հայտնելով, որ նախարարներից որեւէ մեկը այսօր ճեպազրույցով հանդես չի գալու: Այսքանից հետո, ինքներդ եք հասկանում` խոսելու բան չի մնացել. հո վերջին նիստում իրենք իրենց վերջնականապես խայտառակ չէի՞ն անի: