ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ անց՝ 17:00-ին, Մելիք Ադամյանում նախատեսվում է ՀՀԿ խմբակցության նիստը: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գործադիր մարմնի նիստ անցկացնելուց հետո նրանք արդյունքները կամփոփեն արդեն խմբակցության նիստի ժամանակ, որից հետո արդեն պարզ կլինեն այն պատգամավորների անունները, ովքեր պետք է կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:
Նշենք, որ Գործադիր մարմնի նիստը մեկնարկել է 15:00-ին և մինչ այժմ այն չի ավարտվել: Ավարտվելուց անմիջապես հետո կմեկնարկի խմբակցության նիստը. պատգամավորներին ասված է 17:00-ին լինել կուսակցության կենտրոնական գրասենյակում: