Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր առավոտից բողոքի ակցիան են կազմակերպել «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության և Երկիր ծիրանի խմբակցության անդամները: Նրանք պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Քիչ առաջ ակցիան ավարտվեց, սակայն նախաձեռնողները հայտարարեցին, թե այդպիսի ակցիաները մշտական բնույթ են կրելու:
































