Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: