Յուրաքանչյուր կնոջը ծանոթ է իրավիճակը, երբ դու գնում ես նոր կոշիկներ, դրանք գեղեցիկ են ձեր ոտքերին, կրունկը քեզ բարձրահասակ և սլացիկ է դարձնում, իսկ գույնն էլ հիանալի համապատասխանում է քո նոր կերպարին: Սակայն դուք այդ կոշիկները կսիրեք միայն այնքան ժամանակ, մինչ դրանք չեն սեղմի: Չէ որ բավական է մի քանի քայլ անեք և դուք դիսկոմֆորտ կզգաք, իսկ մի քանի րոպեից ոտքերը կհոգնեն և դուք կանիծեք այն օրը, երբ գնեցիք այդ կոշիկը:
Իհարկե ծանոթ իրավիճակ կլինի և այս խնդրին բախվում են բոլորը, նույնիսկ հայտնի աստղերը, չէ որ նրանք նույնպես կանայք են, ովքեր սիրում են բարձրակրունկ կոշիկներ: Այդ պատճառով Մեգան Մարքլը պատմում է, թե ինչ անել, որպեսզի կոշիկները երբեք չսեղմեն և հարմարավետ լինեն:
Դքսուհին մինչ ամուսնանալն էր հաճախ բարձրակրունկներ կրում և գիտեր այս գաղտնիքների մասին:
Շատերը կարծիք կհայտնեն, որ գաղտնիքը թանկարժեք կոշիկն է: Սակայն ոչ: Հարցն այն է, որ Մեգանը միշտ մեկ չափս մեծ կոշիկ է գնում: Այն պատջճառով, որ կոշիկը բարձրակրունկ է, դրանք հոգնում են, սեղմում և կոշտուկներ առաջացնում: Եթե կոշիկը մեծ չափս մեծ է, բավական է որևէ կտոր դնել: Ֆոտոլրագրողները հաճախ են ֆիքսել, որ նրա կոշիկները մեծ են:
Եթե կոշիկն արդեն գնել եք և այն դեն նետել չեք ցանկանում, ապա այստեղ ևս տարբերակ կա: Կարող եք կոշիկների հետևը փափկացողն քսուք քսել: Կարելի է օրը մի քանի անգամ այդպես անել` մինչ կոշիկը կբացվի:
Ինչպես նաև կարելի է խանութներից հատուկ սփրեյ գնել, որը կլայնացնի կոշիկը: Եթե կոշիկը ներսից վարսահարդարիչով չորացնեք, ապա սփրեյ փչեք և հագնեք, ապա արդյունքն իդեալական կլինի:
Ի դեպ, դքսուհի Քեյթը ևս հատուկ միջոցների է դիմում և հատուկ գուլպաներ է հագնում, որպեսզի ոտքերը չսահեն: