Լուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր գլխավորած երկիրը հանդիսանում է ժողովրդավարական պետություն և այնտեղ դիկտատուրա հնարավոր չէ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է նոր կառավարության նշանակման շրջանակներում:

«Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, միաժամանակ, շրջափակված ենք ժողովրդավարական երկու բլոկներով՝ արևմուտքից և արևելքից: Հարավում ընդհանրապես ունենք ժողովրդավարություն, որից այն կողմ հնարավոր չէ պատկերացնել: Եվ Բելառուսում իրականացնել ինչ-որ դիկտատուրա՝ պարզապես հնարավոր չէ: Բայց երկրում կարգուկանոն միշտ եղել է և կլինի»,- «Բելտա»-ի փոխանցմամբ, ասել է Բելառուսի նախագահը:




Լրահոս