Սեյրան Սարոյանն ընդմիշտ մեկնել է Մոսկվա՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի` նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել: Անձամբ Սարոյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, ամբողջական բուժման համար:

Օգնականի խոսքով` Սեյրան Սարոյանը բուժումների նպատակով հաճախ է լինում արտերկրում, սակայն մշտապես կիսատ է թողնում այն: Սակայն այս անգամ պատգամավորի օգնականի խոսքով` նա Հայաստան կվերադառնա միայն ամբողջական բուժման կուրս անցնելուց հետո»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս