Սեպտեմբերի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00, տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի 100-օրյա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսը (հասցե՝ Աբովյան 9, 3-րդ հարկ):

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գ. Սարգսյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում կխոսվի տնտեսության մեջ առկա խնդիրների և ներքաղաքական զարգացումների մասին:

***

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում (Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3) տեղի կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի 100 օրվա գործունեության ամփոփիչ ասուլիսը: Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով (010) 59-01-47 կամ (077) 20-60-38 հեռախոսահամարներով, իսկ ասուլիսին ներկայանալ առնվազն 10-15 րոպե շուտ:

***

Սեպտեմբերի 4-ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի   քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

ԹԵՄԱ՝    Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ. քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի  հայտարարությունը. Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ. նախատեսվում է  Փաշինյան-Պուտին հանդիպումը. սպասվող ներքաղաքական զարգացումներ:

***

Սեպտեմբերի 4-ին ժամը 12:30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս իրավապաշտպանների մասնակցությամբ:
Թեմա «Համաներման անհրաժեշտություն. ինչու՞, ե՞րբ և ու՞մ համար»։
Բանախոսներն են՝
Նինա Կարապետյանց – Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան
Արայիկ Պապիկյան –  Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան
***
Սեպտեմբերի 4-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՊԼԱՆԵՏ ԹՐԱՎԵԼ ՔԼԱԲ տուրիստական ընկերության ղեկավար Արմեն Երանոսյանը: ԹԵՄԱ՝ տուրիզմի ոլորտի ընթացիկ տարվա միտումները, զարգացման նախադրյալները և հեռանկարները:
***
Սեպտեմբերի 4-ին ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում /հասցեն՝ Սարյան 22/ տեղի կունենա ասուլիս «Ալիևիպաշտոնական այցը ՌԴ. հայացք Հայաստանից» թեմայով: Բանախոսներ` քաղաքագետ Նարեկ Մինասյան և ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան
***

Սեպտեմբերի 4-ին ժամը 14.00-ին Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում ստեղծարար ձեռնարկատիրականկրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար Միտք («Creative Spark») ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթինախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Հուշագիրը ստորագրելու են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Բրիտանական խորհրդիհայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:




Լրահոս