Վարչապետի խորհրդականը՝ կառավարություն ներխուժելու դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձել է այսօր Կառավարության շենքի նռնակով անձի ներխուժմանը:  Նա գրել է. «ՀՀ կառավարության շենքն անվտանգ է, միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ, որևէ մեկին վտանգ չի սպառնացել և շնորհակալ եմ անվտանգության աշխատողներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար»:

Հիշեցնենք, որ 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք  գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն մուտքի դիմաց վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:




Լրահոս