Գեղարքունիքի մարզում Իմ քայլը դաշինքի վարկանիշային թեկնածու Թագուհի Թովմասյանն ամփոփում է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, ամփոփելով քարոզարշավը, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ինձ ջերմ ընդունելու, հավատալու եւ այդքան վստահելու համար: Քարոզարշավը բավականին բուռն էր, մրցակցային: Երբեմն՝ չափազանց մրցակցային դրսեւորումներով:
Օրն ավարտեցինք երկրաշարժի զոհերին նվիրված երթ-մոմավառությամբ և հոգեհանգստի աղոթքով: Վաղը լռության օրն է: Պետք է բոլորս հանգստանանք ու սպասենք դեկտեմբերի 9-ի` այդքան կարեւոր օրվան: Այդ օրը պետք է իրավաբանորեն ամրագրենք հեղափոխության հաղթանակը՝ դրանով մեկնարկելով Հայաստանում տնտեսական հեղափոխությունը:
Հ. Գ. Վարդենիսի քաղաքապետը, ինչպես հայտնի է, հրաժարական է տվել ու հեռացել երկրից: Այս օրերին շատ թեկնածուներ են հայտնվել, որոնք ցանկանում են քաղաքապետ դառնալ:
Շատ անուններ փորձում են կապել ինձ հետ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես չունեմ քաղաքապետի նախընտրելի թեկնածու: Վարդենիսի քաղաքապետին պետք է ընտրեն վարդենիսցիները: Ես զբաղված եմ բացառապես դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններով: Լավ մնացեք՝ դուխով…