Unibank Privé-ն ԱՊՀ երկրներում ճանաչվել է լավագույնը private banking&wealth management ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար: SPEAR’S Russia հեղինակավոր ամսագրի փորձագետների կողմից բանկի աշխատանքի որակի բարձր գնահատումը հաստատում է Unibank Privé-ի ձեռքբերումները կապիտալի կառավարման և անհատական բանկային սպասարկման ոլորտում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2018թ.-ի դեկտեմբերի 17-ին Et Cetera-ում Մոսկվայում: Մրցանակը հանձնվել է Յունիբանկի հիմնադիրներ Գեորգի Պիսկովին և Գագիկ Զաքարյանին:

Unibank Privé-ն ակտիվ զարգացնում է private banking-ի ուղղությունը Հայաստանում և ընդլայնում է իր ծառայությունները ԱՊՀ և եվրոպական երկրներում: Հաճախորդներին գրավում են երկարատեւ վստահելի հարաբերությունները, բարձրորակ սպասարկումը և անհատական մոտեցումը: Այս ուղղության զարգացման հեռանկարների մասին վկայում են թվերը` 2018թ.-ին, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, Unibank Privé-ի կողմից կառավարվող ակտիվների ծավալը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների քանակը` եռապատկվել:

«SPEAR’S Awards 2018 մրցանակը Unibank Privé-ի ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում մեր հաճախորդների սպասարկումը լավագույնս կազմակերպելու մեր ձգտման ապացույցն է: Unibank Privé- ն վստահելի գործընկեր է, որին կարելի է դիմել ցանկացած իրավիճակում, լինի դա ֆինանսական խնդիր թե lifestyle management-ին առնչվող հարց: Մեր թիմը հպարտ է հաղթանակով և շնորհակալ բարձր գնահատականի արժանանալու համար», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Unibank Privé հաճախորդների սպասարկումն իրականացվում է ամենաբարձր մակարդակով Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում գտնվող ժամանակակից և հարմարավետ գրասենյակում: Unibank Privé-ն հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում և ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդի համար մշակվում է անհատական ​առաջարկ, որը ենթադրում է ներդրումների դիվերսիֆիկացիա ավանդներում, պարտատոմսերում և բաժնետոմսերում: Բարձրակարգ կոնսյերժ ծառայությունը և անհատական մենեջերը, որը պատրաստ է աջակցել ցանկացած իրավիճակում, զգալիորեն խնայում են հաճախորդների ժամանակը շրջագայության, գործուղումներ, արտասահմանում երեխաներին ուսումը կազմակերպելու ժամանակ:

«Մեր հաճախորդները շատ բարձր պահանջներ ունեն բանկի սպասարկման և բանկի հուսալիության նկատմամբ: Մենք մշտապես բարելավում ենք մեր առաջարկությունները, որպեսզի լրացուցիչ առավելություններ ապահովենք մեր հաճախորդների համար: Մենք ուրախ ենք, երբ հաճախորդները դիմում են մեզ ոչ միայն ֆինանսական հարցերով, այլ նաև` այցելում են Unibank Privé-ն մեկ բաժակ թեյի շուրջ տարբեր թեմաներով զրուցելու նպատակով: Շնորհակալ ենք SPEAR’S Russia-ին մեր աշխատանքը բարձր գնահատելու համար», – ասում է Unibank Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը:

Հաճախորդների համար կա նաև հատուկ առաջարկ. անդամակցության հնարավորություն Privé փակ ակումբին, որի անդամներին առաջարկվում են լրացուցիչ արտոնություններ և հաճելի մթնոլորտ շփման համար: Թեմատիկ և տոնական միջոցառումներին Privé-ի ակումբի անդամներն այցելում են մեծ հաճույքով իրենց ընտանիքների և մտերիմների հետ:




Լրահոս