Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին ճանապարհ են փակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գե Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները քիչ առաջ կրկին փակել էին Երևան Էջմիածին մայրուղին: Նշենք, որ օրվա ընթացքում նրանք ն բողոքի ակցիա էին կազմակերպել Էջմիածնում, ապա ավտոերթով շարժվել էին դեպի Երևան՝ ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ քննվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը, սակայն այն հետաձգվեց:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:




Լրահոս