Որսորդական հրացանից օդ է կրակել. կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2 շենքի բակում անհայտ անձը կրակոցներ է արձակում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ արձակողը 1995 թ. ծնված Աղաբեկ Պ.-ն է: Նա հունվարի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, նշված շենքի բակում որսորդական հրացանից 3 կրակոց է արձակել՝ թռչուններ որսալու նպատակով:
Նույն օրը, ժամը 15.30-ին, Աղաբեկ Պ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հրացանը:

Դեպքի վայրի զննությամբ շենքի բակում և հարակից տարածքում հայտնաբերվել է 3 կրակված փամփուշտ:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս