Տիգրան Ավինյանը մեկ օր շո՞ւտ է որոշումն ուղարկել. ինչ են պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ armlur.am-ը Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի հետ կապված հրապարակում էր արել:
Ներկայացնում ենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի պարզաբանումն այդ առնչությամբ:

«Ձեր կայքում 02.02.2019թ. հրապարակված «Ինչո՞ւ փոխվարչապետը որոշում չի կայացրել․ Ազատամուտում սպասում են» վերնագրով հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ազատամուտի տնօրենի պաշտոնի համար մրցող երեք հավակնորդների ներկայացրած դպրոցի կառավարման 5-ամյա ծրագրերը և նրանց անձնական գործերը վարչապետի աշխատակազմի կողմից ստացվել են ս.թ. հունվարի 24-ին։ Իսկ հունվարի 30-ին, այսինքն օրենքով սահմանված 5-օրյա աշխատանքային ժամկետից մեկ օր շուտ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը «Mulberry» համակարգով ուղարկվել է Տավուշի մարզպետարան»։




Լրահոս