Նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի թեմային, նշեց, որ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է և հոկտեմբերից բարձրացումը տեղի կունենա:
«Բանաձև է մշակվում, ըստ որի՝ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար դրամից պակաս չի լինելու և գումարների տրամադրումը դպրոցներին ոչ թե աշակերտների թվով է պայմանավորված լինելու, այլ ավելի արդար բաժանում է լինելու դպրոցների միջև»: