Ուսանողները դասադուլ են անելու ԿԳՄՍ օրինագծի դեմ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անելու՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։ ԵՊՀ-ում չբացառեցին, որ դասադուլին գործադուլով կմիանան նաեւ դասախոսները, որոնցից մի քանիսն ակցիայի կազմակերպիչների շարքում են։ Հիշեցնենք, որ կրթության նախարարությունը որոշել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու:

Սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Օրինագծի նախնական քննարկումները բուհերում մեծ դիմադրություն են առաջացրել, իսկ երբ սկսվեն հանրային բաց քննարկումները, հայտնի չէ, թե ինչ կկատարվի։ Հատկապես մեծ դժգոհություն է կուտակվել ոչ մասնագիտական բուհերի հայոց լեզվի եւ պատմության ամբիոններում, որոնք, ըստ ամենայնի, կփակվեն, եւ մարդիկ գործազուրկ կդառնան։ Նրանց հատկապես զայրացրել է նախարարի հայտարարությունը, թե ընդամենը մի 300 մարդու մասին է խոսքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս