Լևոն Արոնյանը նվաճել է Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթողի կոչումը. որքան պարգևավճար կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակով է ավարտվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Superbet Rapid & Blitz մրցաշարը, որը Grand Chess Tour-ի 6-րդ փուլն է. հաղորդում է ՀԱՕԿ կայքը: Արագ շախմատի 9 տուրերի եւ կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 20 միավոր և առաջին տեղը կիսել ռուս Սերգեյ Կարյակինի հետ:

Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Լևոն Արոնյանը հաղթանակի է հասել 2.5:1.5 հաշվով:

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում երկրորդ հաղթանակն է տարել այս տարվա ընթացքում: Այս հաղթանակի համար նա կստանա 31.250 դոլար պարգևավճար:

 




Լրահոս