Մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ սուրճի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում աշխատակիցները զննության են ենթարկել քաղաքացի Ե. Կ.-ի կողմից բերված և դատապարտյալ Ս. Մ.-ին հասցեագրված հանձնուքը:

Զննության արդյունքում հանձնուքում առկա մոտ 100 գր քաշով սուրճի մեջ նկատել են մանրացված, մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգված:

Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:




Լրահոս