Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե եղել են պատգամավորներ, որոնք միջնորդավորված սպառնացել են հանցավոր ենթամշակույթը քրեականցնող նախագծի հարակից զեկուցողին։
Այս նախագծով հարակից զեկուցողը «Իմ քայլ»-ի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, իսկ սպառնացողը, ըստ հրապարակումների, ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը։ Այսօր վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե Նազելի Բաղդասարյանին չի ճանաչում, միայն ճանաչում է նրա մայրիկին եւ չէր կարող սպառնալ։ Իսկ ահա Բաղդասարյանը նշեց, թե մանրամասները կներկայացնի դահլիճում եւ հավելեց, որ Ղուկասյանը մի քանի անգամ իր հաղորդմանը հյուր է եղել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: