Սուլոցներ ու ամոթանք. Վրաստանի ընդդիմությունը սպառնում է էլ ավելի արդյունավետ բողոքի ցույցեր իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի մոտ ավարտվել է ընդդիմության ու քաղաքական ակտիվիստների հերթական բողոքի ակցիան, վերջիններս խոստանում են հաջորդ բողոքի ակցիան «էլ ավելի արդյունավետ իրականացնել», հայտնում է newsgeorgia.ge-ն:

Այսօր առավոտյան կառավարական թաղամասում մեծ թվով ոստիկանական ուժեր են եղել կուտակված: Խորհրդարանի նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ  խորհրդարան տանող հարակից փողոցներում Վրաստանի ՆԳՆ-ը երկու մետր բարձրությամբ մեծ երկաթե պատնեշներ  է տեղադրել , ուժեղացվել է երկրի օրենսդիր մարմնի անվտանգությունը:

Նման քայլեր են ձեռնարկվել, որպեսզի երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները կարողանան մտնել խորհրդարան, չնայած բազմահազարանոց ցույցերին: Երեք ցուցարար ձերբակալվել է:

«Երբ կնշանակվի խորհրդարանի հաջորդ նիստը, մենք էլ ավելի արդյունավետ պիկետ կիրականացնենք: Համակարգը փլուզվում է: Նրանք օդային ոստիկանությունն են բերել, օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին, այսինքն ունեն կադրերի պակաս: Այսօր պիկետն ավարտվում է, մենք կհավաքվենք վաղը, եթե վաղը խորհրդարանն աշխատի»,- հայտարարել է «Ծառայություն հայրենիքին» ՀԿ ներկայացուցիչ Շոթա Դիգմելաշվիլին:

Ցուցարարների հետ միասին բողոքի ակցիա անցկացնող ընդդիմադիր պատգամավորները Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հիմնական մուտքի մոտ, իրենց իշխանական գործընկերներին դիմավորել են սուլոցներով և նրանց ուղղությամբ «ամո՜թ» գոռալով:




Լրահոս