Հունվարի 1-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում վարորդական իրավունքից 1 տարով զրկվել է 191 վարորդ, որոնք եղել են ոչ սթափ վիճակում։ Նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը։
Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունը՝ հորդորելով պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։