Կրիշտիանու Ռոնալդուի՝ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վարակված չէ COVID-19 կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Պորտուգալացու կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել, ինչն էլ հանգիստ շունչ քաշելու հնարավորություն է տվել «Ծեր Սինյորայի» ղեկավարությանը:
«Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը այժմ Մադեյրայում է եւ դեռեւս չի վերադարձել Թուրին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսում» կորոնավիրուսով է վարակվել թիմի իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին: Իտալական պարբերականների համաձայն կորոնավիրուսի թեստը դրական է եղել նաեւ թուրինյան թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մոտ, սակայն այս առիթով ակումբը պաշտոնական հայտարարությամբ դեռեւս հանդես չի եկել:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս