Գյումրեցի 14-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020 թվականի մարտի 17-ին` ժամը 19:10-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում կախվելու եղանակով 14-ամյա տղա է ինքնասպան եղել:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից նշված բնակարանում հայտնաբերվել է 2005 թվականին ծնված տղայի դիակը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




Լրահոս