Աղմակահարույց կոնվենցիան կվավերացվի՞, թե ոչ․ ինչ է սպասվում այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր պետք է տեղի ունենա «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի կամ այլ կերպ ասած Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը։    Այն խորհրդարանում քննարկվել էր մայիսի 8-ին։  Այս կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից,  ու­ժի մեջ մտ­նե­լուց հե­տո Հա­յաս­տա­նը, կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, ուղ­ղա­կի պար­տա­վոր­ված է լի­նե­լու ձեռ­նար­կել ու ձեռ­նար­կե­լու է «օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ` ա­պա­հո­վե­լու հա­մար, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ տե­ղե­կա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտան­գի մա­սին, ինչ­պես նաև ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի»:

Այսօր պարզ կդառնա՝ կոնվենցիան կվավերացվի՞, թե ոչ։ Քննարկումներից պարզ դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին․ դրական եզրակացությունը ներկայացրել էր մարդու իրավունքների եւ հանրային հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը։ Այն դրական եզրակացություն էր ստացել նաև նույն հանձնաժողովում։ Իսկ նույն հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե իրենք դեռ չեն որոշել՝ ինչպես կքվեարկեն, այսօր պետք է  նիստ անեն մինչև քվեարկությունը և որոշեն։

Նշենք, որ երեկ քննարկման ժամանակ այս խմբակցության պատգամավորները մի քանի մտահոգություններ հայտնեցին։ Իսկ ահա Լուսավոր Հայաստան խմբակցությունն էլ երեկ հեռացել էր նիստերի դահլիճից՝ ասելով, թե չի մասնակցելու նիստերի աշխատանքներին։ Եվ այսօր թերևս նույնպես ԼՀԿ-ն դահլիճում ներկա չի լինի։

Նշենք, որ ՀՀ Կառավարությունը 2019 թվականի նոյեմբերի 7-ին է  հավանություն տվել Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ապա Սահմանադրական դատարանի՝ մարտին հրապարակված եզրակացությունից հետո, այն ներկայացվել է խորհրդարանին։ Սակայն կատենք, որ այս կոնվենցիան ստորագրվել է 2010 թվականին և իմքայլական պատգամավորները ևս ArmLur.am-ի հետ մասնավոր զրույցներում ընդգծում էին այդ հանգամանքը՝ ասելով, թե այն ստորագրվել է նախկին իշխանությունների օրոք և իրենք ոչինչ չեն կարող անել, պետք է վավերացնեն այն։

Հավելենք, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան  ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։ Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։

Սոնա Գրիգորյան




Լրահոս