ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը վերջին օրերին աշխատում է մամուլի համար նախատեսված մի հաղորդագրության վրա, որով պետք է պատասխան տրվի ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին: Հիշեցնենք, որ Ս. Մելիքյանը օրերս ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Մկրտումյանի եւ Դավիթ Ավետիսյանի անձնական շահերից ելնելով են դատարանները որոշումներ կայացնում, ինչի համար պատգամավորն իր աշխատավարձն ուղարկում է Մկրտումյանին` ինչ-որ կերպ նրա ախորժակը փակելու համար: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Մկրտումյանը պատրաստվում է պատճառաբանել, թե պատգամավորը նման հայտարարություն է արել, քանի որ դատարանը մեղմ պատիժ եւ համաներում է կիրառել իր` ավտովթարի զոհ դարձած հորը սպանած անչափահասի նկատմամբ եւ հոր հուղարկավորության ծախսերի համար սահմանել է  1 միլիոն 600 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ պատգամավորը պահանջել էր 600 միլիոն դրամ` 50 միլիոնը թաղման ծախսերի, իսկ 550-ը` բարոյական վնասի համար:




Լրահոս