Որ երկրներից է Հայաստան մարդասիրական օգնություն ուղարկվել. դրանք ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվաչ-նոյեմբեր ամիսներին որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 35 մլն 989 հազար 400 դոլարի օգնություն: Իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 21 մլն 925 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ին պաշտոնական աղբյուրից հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 177 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Բելառուսից: Ուկրաինայից անցյալ տարվա ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Ի դեպ, անցած տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնություն եկել է՝ 59 հազար 600 դոլարի չափով:

Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից եկող մարդասիրական օգնության ծավալը բավականին նվազել է: Տեղեկացնենք, որ 2020 թվականի նույն ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան ստացվել էր 100 հազար 500 դոլարի չափոց մնարդասիրական օգնություն:

Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են նաեւ Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 3 մլն 195 հազար 300 դոլարի չափով օգնություն: Մինչդեռ 2020 թվականի 11 ամիսներին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 4 մլն 381 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ահա մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 1 մլն 566 հազար 600 դոլարի չափով: Ֆրանսիայից 2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստան եկել է 986 հազար 800 դոլարի մարդասիրական օգնություն:

Բացի այս, պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ Ճապոնիայից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի պակասել: Օրինակ 2020 թվականի 11 ամիսներին Ճապոնիայից ՀՀ մտել է 860 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն, իսկ նախորդ տարի՝ 524 հազար 700 դոլար: Փոխարենը՝ Չինաստանից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021 թվականի 11 ամիսներին Չինաստանից ՀՀ ստացվել է 5 մլն 689 հազար 800 դոլար, իսկ ԱՄՆ-ից՝ 8 մլն 923 հազար 300 դոլար:

Ս.Հ.




Լրահոս