Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիները էլի կուտակվում են․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին իրավիճակը Վարդենիսի սահմանային հատվածում հանգիստ է, բայց ադրբեջանցիները կուտակվում են։ Այս մասին ArmLur.am֊ին հայտնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ այսօր Թագուհի Թովմասյանը նաև Ազգային ժողովի դիմաց հավաքված որդեկորույս ծնողների հետ քննարկում էր ունեցել և հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

Հավելենք, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։




Լրահոս