«Ասում են ՀՀ քաղաքացի եմ»․ Արցախից տեղահանվածը չի ստանում պետության կողմից տրամադրված ոչ մի աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցի Ալվարդ Առուշանյանը ArmLur.am-ին տեղեկացրել է, որ վերջինս, հանդիսանալով Արցախից բռնի տեղահանված անձ, չի ստանում պետության կողմից տրամադրված ոչ մի աջակցություն, քանի որ 114 թեժ գծի զանգելուն ի պատասխան՝ ասել են, որ վերջինս հանդիսանում է ՀՀ քաղաքացի:

Նրա խոսքով՝ ներկայացրել է, որ ինքը Արցախից է տեղահանվել և ինչպես կարող է ՀՀ քաղաքացի հանդիսանալ:

«Ես տեղահանման ժամանակ Գորիսի միգրացիոն ծառայությունում գրանցվել եմ, աշխատանքային գրքույկիս մեջ գրանցված է, որ Եղծահող համայնքում 2021 թվականի հունվարին աշխատանքի եմ անցել որպես հավաքարար»:

Մեր զրուցակիցն ասում է, որ կրկին ներկայացել է Գորիսի սոցիալական ծառայություն, որտեղ ցուցակի համաձայն էլ են հաստատել, որ նա ՀՀ քաղաքացի է:

«Ես Տեղ գյուղից եմ, 1995 թ գնացել եմ Լաչին: 2020 թ. պատերազմի ժամանակ, որ արդեն տարհանեցին Լաչինը, այնտեղից էլ տարհանվել եմ: Բայց պատերազմից հետո, որ արդեն շարժը կար դեպի Արցախ, արդեն հետ եմ գնացել: Գնացել եմ Եղծահող համայնք և սկսել աշխատել որպես հավաքարար»:

Անահիտ Արզումանյան




Լրահոս