Զելենսկու այցը լինելու է կարմիր գիծ Ռուսաստանի համար․ քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ համացանցում լուրեր էր տարածվել, որ մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանելու է Հայաստան:
Նշվում էր, որ Զելենսկին մտադիր է այցելել Երևան, ապա՝ Բաքու: Ուկրաինայի նախագահի պաշտոնում սա Զելենսկու առաջին այցն է լինելու տարածաշրջան:

Այս թեմայով ՔՊ պատգամավար Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ «Եթե որոշի գալ, կընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք»:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, հսականալու համար՝ ինչպե՞ս կանդրադառնա Զելենսկու այցը Հայաստանի վրա, սակայն նա չցանկացավ մեկնաբանել Գագիկ Մելքոնյանի խոսքը, իսկ Զելենսկու այցի մասին ասաց.

«Զելենսկու այցի մասին դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա: Հնարավոր է, որ այդ լուրը գցել են նաև Արևմուտքից, որպեսզի ստուգեն՝ մինչև ու՞ր են պատրաստ գնալ մեր իշխանությունները: Այցը լինելու է կարմիր գիծ Ռուսաստանի համար: Հայաստանը կարող է առաջին երկիրը լինի, որ նման այց կազմակերպի, որը դաս կլինի մյուս երկրների համար: Զելենսկու այցը ոչ մի օգտակար արդյունք չի տա, առավելևս, որ նա ևս պատերազմը պարտված երկիր է: Պարտված երկրի ղեկավարը հրավիրում է մյուս պարտված երկրի ղեկավարին:

Սա քաղաքական իմաստով չգիտեմ ի՞նչ կարող է տալ Հայսատանին: Պարտված երկրների ակումբ կարող են ստեղծել, ընկերություն անել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս