Նեյմարին հիվանդանոցում նկարահանած բուժքույրը կզրկվի աշխատանքից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողնաշարի ծանր վնասվածք ստացած բրազիլացի ռմբարկու Նեյմարի երկրպագուները վրդովմունքով են վերաբերվում հիվանդանոցի բուժքրոջ` Ֆորտալեզիի արարքին:

Ցավից տառապող և դեմքը ծածկող Նեյմարին հիվանդանոց տեղափոխելուց հետո բուժքույրն իր բջջայինով նկարահանել է նրան: Համացանցում լայնորեն տարածված տեսագրության վերջում կինն իր վրա է պահել տեսախցիկը՝ ուրախությամբ ցուցադրելով հաղթանակի նշան:

Սան Կարլոս հիվանդանոցի ղեկավարությունն ըմբռնումով է մոտեցել երկրպագուների մոտեցմանը: Պապարացի բուժքրոջը, որն այս պահին արդեն արձակուրդի մեջ է, աշխատանքից կհեռացնեն անմիջապես աշխատանքի վերադառնալուց հետո: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին հայտարարել է հիվանդանոցի ղեկավար Մարսիա Ռեալը:

Հիշեցնենք, որ Նեյմարը ծանր վնասվածք էր ստացել Կոլումբիայի դեմ հանդիպման ժամանակ:




Լրահոս