Երեւանի ագրարային համալսարանը` տարատեսակ բաժիններով եւ հարյուրավոր մասնագիտություններով, ստացիոնար ու հեռակա ուսուցումով, հսկա հոլդինգ է հիշեցնում: Բացի տնտեսագիտական, մարկետինգային եւ մյուս մոդայիկ մասնագիտութուններից` հիմնական բաժինները «գյուղական» բնույթ ունեն` կաթի, մսի, գինու տեխնոլոգներ, անասնաբույժ, անասնաբույծ, ագրոնոմ եւ այլն: Նախօրեին Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը լրագրողներին ասաց, որ գյուղատնտեսական մասնագիտությունները «հրապուրիչ չեն երիտասարդների համար», բայց մոռացավ նշել, …