«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողներից անձնագրի տվյալներ են պահանջում, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսեր բաժանեն: Փորձեցինք համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանից ճշտել, թե ինչու են առանց ուսանողների կարծիքը հաշվի առնելու նրանց անդամագրում ԲՀԿ-ին: «Բացարձակ սուտ է, մա՛րդ ուղարկեք, թող գան, ստուգեն, որ ժամին ուզում են, կարող են գալ, ստուգել եւ Ձեզ տեղեկություն տրամադրեն, բացարձակ սուտ …