Վրացական գինին ռուսական շուկա կվերադառնա Պուտինի երդմնակալությունից հետո Ապր 10,2012 12:57 Վրացական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը վերջնականապես կլուծվի Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո: Այս մասին այսօր “Ալիա” թերթին տված հարցազրույցում ասել է վրացի պատգամավոր Կախա Կուկավան, ով նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ հարցի շուրջ բանակցություններ է վարել Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոյի հետ: Նա նշել է, որ Մոսկվայում …
Սիրիայում բռնությունները շարունակվում են Ապր 10,2012 12:51 Սիրիայում արյունահեղությունը չի դադարում, չնայած այն փաստին, որ ՄԱԿ-ի կողմից առաջարկված՝ զորքերի եւ զենքի ամբողջական դուրս բերման ժամկետը ավարտվել է: Ռմբակոծվել է Հոմս քաղաքը իսկ այսօր վաղ արավոտյան եղել են բախումներ Թուրքիայի ու Լիբանանի հետ սահմանային հատվածում: Տարբեր տեղեկություններով երեկ բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:
Ժողովուրդն իրավունք ունի ինքնիշխանության. Արտակ Զեյնալյան Ապր 10,2012 12:47 Երևանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը: “Բանակն իրականում” քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման հրավիրյալների ցանկում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հրավիրյալների ցանկում են նաև ներկայացուցիչներ Ազգային ժողովից, կառավարությունից, դատախազությունից, Սահմանադրական դատարանից, կուսակցություններից, ոչ կառավարական կազմակերպություններից, Մարտի …
Վերահսկիչ պալատի պարզաբանումը Արմեն Ռուստամյանի տեսակետի վերաբերյալ Ապր 10,2012 12:41 ՀՀ վերահսկչի պալատի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է երեկ՝ ապրիլի 9-ին ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած տեսակետը։ Մասնավորապես, Ռուստամյանն ասել էր. “Ի՞նչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունիցե։ Ներկայացնում ենք Վերահսկիչ պալատի պարզաբանումը ստորև.Վերահսկիչ …
Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նիստ Ապր 10,2012 12:23 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:Այս մասին armlur.am-ին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից: Խորհուրդը քննարկել և հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության ընդհանուր գնահատման արդյունքները, որոնց հիման վրա հանձնարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿե ՊՈԱԿ-ին`բելգիական Safege եւ իսպանական Eptisa …
Մեքենան շրջվել է Ապր 10,2012 12:13 Ապրիլի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ԳԱԶ-31029 մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Այգաբաց ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Երկրաշարժ Վրաստանում Ապր 10,2012 12:10 Ապրիլի 10-ի վաղ առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդել էն Իլիայի համալսարանի սեյսմոլոգիական դիտարկման կենտրոնում, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Ախմեթի շրջանի Ցիլոսուբանի գյուղում: Երեք բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները տեղի բնակչությունն զգացել եւ լքել է տները` սպասելով կրկնակի ցնցումների: Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները, ավերածություններ եւ զոհեր չկան: Վերջին երկու ամիսների ընթացքում Վրաստանում երեքից …
Շմոլ գազից Ապր 10,2012 12:05 Ապրիլի 9-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 17.30-ին Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի թիվ 1 տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից թունավորվել է տան բնակչուհի 1975-ի ծնված Արևիկ Եղիազարյանը: Կատարվում է նախաքննություն:
Ս. Զոլյանին Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել Ապր 10,2012 11:56 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է “խիստ նկատողություն”: Այս մասին հայտնեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից: Ըստ նախարարի հրամանի, Զոլյանը չի կատարել վերադասի հանձնարարականը, բացակայել է հանրապետությունից, այդ ընթացքում առանց լիազորված պետական մարմնի որոշման իր …
մահացել է դարպասաձողի հարվածից Ապր 10,2012 11:43 ՌԴ Արտեմ քաղաքում 14-ամյա դպրոցական Էդուարդ Տյուպինը մահացել է ֆուտբոլային դարպասաձողի հարվածի հետևանքով,-գրում է Լայֆ Նյուզ-ը։ Էդուարդը բարձրացել է դարպասաձողին ու ճոճվել դրա վրա, քիչ անց այն կոտրվել եւ ընկել է, որի մի մասն ընկել է երեխայի գլխին։ Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ երեխան մահացել է գանգուղեղային ծանր վնասվածքից։ Ոստիկանությունը հարցաքննում է դպրոցի տնօրինությանը, …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին