Դեռեւս օգոստոսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի հատվածում, հրդեհվել էր ԱԺ պատգամավոր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի «Պեժո» մակնիշի ավտոմեքենան: «Ժողովուրդ»-ը զրուցեց պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչն է եղել հրդեհի պատճառը: «Մեղավորներ չկան, քննությունից պարզ դարձավ, որ բենզինի արտահոսքից է եղել, չեմ կարծում, որ ինչ-որ բան կար, ուղղակի պատահականություն էր, բարեբախտաբար, մենք հասցրեցինք դուրս …