Հրդեհ Եղվարդում. մեկ զոհ Դեկ 04,2012 10:41 Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ բնակարանի ննջասենյակում դեկտեմբերի 4-ին 1-02 և 1-03 ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 80 տարեկան Լ. Մատինյանի դին՝ ձեռքի և դեմքի այրվածքներով: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, սենյակում այրվել էր վերմակ: Այսօր առավոտյան ժամը 07.03-ին ահազանգ էր ստացվել, որ նշված հասցեի առաջին հարկից ծուխ է դուրս …
1949-ի բռնադատվածները բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին Դեկ 04,2012 10:38 1949թ. բռնադատվածների “Հուշամատյան” հասարակական կազմակերպության նախագահ Ռուդոլֆ Գրիգորյան կենդանի մնացած բռնադատվածների անունից բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին և վարչապետին և պատգամավորներին, որում ՀՀ նախագահին խնդրում և առաջարկում է, որպեսզի նա բարձր հովանու տակ վերցնի նրանց նկատմամբ պետական հոգածության խնդիրը։ Նամակում, մասնավորապես, ասվում է. “Ձեզ դիմում են ԽՍՀՄ շրջանի քաղաքական հետապնդումների …
Հրազդանում 5 մարդ թունավորվել է շմոլ գազից Դեկ 04,2012 10:35 Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20.05-ին, հաղորդում է ստացվել, որ գազի թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 38 շենքի թիվ 63 բնակարանի 5 բնակիչները: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը, ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազի արտահոսքից: Նախապատրաստվում են նյութեր:
Սպասվում են տեղումներ Դեկ 04,2012 10:30 Դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Դեկտեմբերի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին գիշերը կբարձրանա 3-4, 4-5-ի ցերեկները …
Ժողովուրդ. Դանակով հարվածել է աղջկա մարմնի տարբեր մասերին Դեկ 04,2012 10:22 “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 2-ին՝ժամը 23:55-ի սահմաններում, 35-ամյա մի աղջիկ ոստիկանություն է դիմել ու խնդրել իրեն օգնել։ “Նա հայտնել է, թե Նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, իրեն ծանոթ մի երիտասարդ տղա դանակով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, նաև դեմքին, որի պատճառով կոտրվել է իր ատամը։ Այնուհետև երիտասարդը տաք արդուկով այրել է աղջկա ձախ կրծքի …
ՀԺ. ԵՊՀ միջադեպի կապակցությամբ դեռ գործ չեն հարուցել Դեկ 04,2012 10:16 Նոյեմբերի 22-ին ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի մասնաշենքում “Հակահարված” art խմբի անդամների նկատմամբ ֆակուլտետի դեկանի և մի խումբ երիտասարդների կողմից գործադրված բռնության վերաբերյալ ոստիկանության Կենտրոնի բաժինը, երեկվա դրությամբ, գործ չէր հարուցել: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, շարունակվում է նյութերի նախապատրաստման գործընթացը: Նշենք, որ ոստիկանությունն արդեն ունի միջադեպի հետ կապված …
Ժամանակ. Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահից առաջ ընկավ Դեկ 04,2012 10:14 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 18-ին։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Սակայն ԿԸՀ-ն դեռ չի հայտարարել ընտրությունների օրվա մասին: ԿԸՀ-ից երեկ “Ժամանակը” պարզաբանում խնդրեց՝ ԱԺ նախագահի այս հայտարարության հետ կապված: ԿԸՀ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, թե ՀՀ Սահմանադրության համաձայն, ընտրությունների հետ կապված հայտարարությունը անելու …
Հրապարակ.Նաիրիտում աշխատավարձ պոկելու միակ աշխատող միջոցը գործադուլն է դարձել Դեկ 04,2012 10:12 “Աշխատավարձի բաժանումը “Նաիրիտում” վերջին մեկ-երկու տարում հանրապետական նշանակության իրադարձություն է։ Գործարանի ղեկավարությունը, ինչպես և խոստացել էր, վճարեց աշխատողների դեկտեմբերի աշխատավարձը։ Բանվորներն իրենց գումարը ստացան նոյեմբերի 29-ին, իսկ մյուս աշխատակիցները՝ նոյեմբերի վերջին օրը։ Կոլեկտիվին ևս մեկ ամսվա աշխատավարձ խոստացել են տալ մինչև դեկտեմբերի 20-ը։ Այս մասին հպարտորեն հայտնեց “Նաիրիտի” մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։ Սպասվում է, որ …
ՀԺ.Մտահոգված են ՀԱԿ չորս ակտիվիստների դատավճռով Դեկ 04,2012 10:10 ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակությունը մտահոգված է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների դատավճռով` երեկ հայտարարեց պատվիրակության անդամ Նիկոլ Փաշինյանը: “ՀԺ”-ն գրում է, որ դրա մասին բարձրաձայնվել է պատվիրակության անդամների համատեղ ասուլիսի ժամանակ, որի առիթը նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում կայացած հանձնաժողովի հերթական նիստն էր: Կոնգրեսի ակտիվիստների գործի մասին խոսելովև պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն ասել է. ,Ես …
Հրապարակ. ԲՀԿ-ն իր նվիրած տրակտորները ետ է տարել Դեկ 04,2012 10:08 “Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ն հանդիսավոր արարողությամբ տրակտորներ բաժանեց գյուղական համայնքներին՝ այդպիսով փորձ անելով փրկել Տիգրան Սարգսյանի ձեռամբ կործանված գյուղը։ ԲՀԿ-ի բարեգործության կարիքն իհարկե օդ ու ջրի պես ունի ՀՀԿ- ի երեսից տուժած գյուղացին։ Սակայն եթե այն ցուցադրական բնույթ չկրի, այլ իրոք գյուղացուն տրվի։ Նախընտրական տրակտորներ էին նվիրվել Ուրցաձոր, Սուրենավան, Լուսառատ, Ղավալու գյուղերին։ Վերջին ամսվա ընթացքում …
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել
28 Հունիս 11:50 Վախ և տագնապ՝ Արշակունյաց պողոտայում․ պարեկները հրահանգել են «Նիսսան Տեանա»-ին կանգնել․ վարորդը չի ենթարկվել․ ինչ է կատարվել
26 Հունիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հանձնումը թուրքերին հանգիստ չթողեց, մինչև տղաներին գազալցակայանում պայթեցրին. Արթուր Խաչենց
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել