Ադրբեջանցու խոսքով, գերեվարված հայը նրանից թեյ է խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակիչ Ռոյալ Գուլիևը հայտարարել է, թե ինքն է օգնել ձերբակալել սահմանն անցած Կարեն Պետրոսյանին, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

«Ես տանը քնած էի, երբ լսեցի, թե ինչպես բակում ինչ-որ մեկը մորիցս թեյ խնդրում: Դուրս եկա բակ: Բակում կանգնած տղամարդը ձեռքերով ինձ նշան արեց՝ խնդրելով իրեն ծխախոտ տալ: Ես հարցրեցի. «Իսկ դու ծխախոտ չո՞ւնես», ի պատասխան նա հանեց դատարկ տուփը և ինձ ցույց տվեց: Ինձ թվաց, թե տուփը նման չէ մեզ մոտ արտադրվողներին: Դա ինձ կասկածելի թվաց: Ես նրան գետնին տապալեցի: Հարցրեցի, թե որտեղից է եկել: Նա, կարծես թե, հասկանում էր ադրբեջաներեն: Ես նրան բռնեցի և հանձնեցի զինվորականներին»,- ասել է Գուլիևը:

Նա ենթադորում է, որ հայը 30-35 տարեկան է: Տղամարդը կոկիկ հագնված է եղել, նրա բջջայինի մեջ եղել են զենքի լուսանկարներ:

Կայքը նշում է, որ գերեվարված հայի անունը տարբեր կերպ է նշվում: Թովուզի աղբյուրը նրան Արտուշ Պետրոսյան է անվանել, սակայն հայկական լրատվամիջոցների հրապարակումներում նրան անվանում են Կարեն Պետրոսյան:




Լրահոս