Գործարարը զոհվել է ճայթուկի պայթյունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամչատկայում գործարարը զոհվել է իր հոբելյանի առթիվ աձակված ճայթուկի պայթյունից:

Իր ծննդյան օրը տոնելիս տղամարդը հրավառություն է կազմակերպել` գտնվելով ճայթուկների անմիջական հարևանությամբ: Արդյունքում նա գլխի մահացու վնասվածք է ստացել: Ինչպես տեղեկացրել են տեղի իրավապահները, 35-ամյա տղամարդը տեղում մահացել է:

Ինչպես հայտնում է ИА REGNUM-ը, զոհվածը առևտրային ձեռնարկության գլխավոր տնօրենն էր: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:




Լրահոս