Ժերար Դեպարդյեն սպանել և կերել է երկու առյուծների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի դերասանը խոստովանել է, որ Աֆրիկայում՝ Բուրկինա-Ֆասոյում, սպանել է երկու առյուծների: Դերասանը պատմել է լրագրողներին, որ ստիպված է եղել գնդակահարել կենդանիներին ինքնապաշտպանության նպատակով:

«Մենք շարժվում էինք մայրուղով թփածածկ տարածքում: Սակայն մեքենան շարքից դուրս եկավ, և մենք ստիպված եղանք ճանապարհից դուրս գալ: Մեր առջև երկու առյուծ երևացին: Նրանք սպասում էին, իսկ մենք մի քանի ժամ չկարողացանք դուրս գալ մեքենայից: Մենք ընտրության հնարավորություն չունեինք և ստիպված էինք նրանց վրա կրակել», – տեղեկացրել է Դեպարդյեն:

Independent-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ոչ միայն գնդակահարել է առյուծներին, այլև համտեսել կենդանիների արքայի միսը: Լրագրողի այն հարցին, կերել է արդյոք դերասանը առյուծների միսը, նա դրական պատասխան է տվել:




Լրահոս