Եզդի Կոլյան փորձեց բռնաբարել, սպանել եղբոր կնոջը, այնուհետև ինքնասպան լինել. ինչպես 100 հազար դրամը փոխեց նրանց ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հանրապետությունում ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել: Armlur.am-ի տեղեկություններով, Գյումրի քաղաքում իր կյանքին փորձել է վերջ տալ 49-ամյա Կոլյա Միրզոյանը: Բարեբախտաբար, հնարավոր է եղել նրան հետ պահել իր մտադրությունից: Սակայն պարզվում է` ոչ թե խոհախրատական դասեր կարդալու միջոցով, այլ` գումար տալու:

Գումարն էլ` 100 հազար դրամ, որը Կոլյա Միրզոյանին տվել են ոստիկանության աշխատակիցները` հետևելով կյանքին վերջ տալ ցանկացողի պահանջներին:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ազգությամբ եզդի Կոլյա Միրզոյանը Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ է, նախկինում մի քանի անգամ դատապարտված:

Համայնքի ղեկավար Սարգիս Խաչատրյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մոտ 20 տարի առաջ Միրզոյանների ընտանիքը վաճառել է Ազատավանում գտնվող իրենց տունը, հողամասը և մեկնել հանրապետությունից: Այս տարիների ընթացքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, Կոլյան մի քանի անգամ այցելել է հայրենի գյուղ, սակայն այցերն անհետևանք չեն եղել. «Գալիս-գնում էր պարբերաբար: Ու ամեն գալ-գնալով դատվում էր: Ո´չ աշխատանք ուներ, ո´չ մասնագիտություն: Ու գյուղացիների հետ էլ առանձնապես չէր շփվում, որ այլ մանրամասներ իմանանք նրա մասին: Տան մյուս անդամները նորմալ, աշխատող մարդիկ են»:

Նշենք, որ Կոլյա Միրզոյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել: Նրան առաջադրված բազմաթիվ մեղադրանքներից մեկը բռնաբարության փորձն ու սպանության սպառնալիքներ հնչեցնելն է: Ըստ մեղադրանքի` Կոլյա Միրզոյանը փորձել է բռնաբարել իր հետ մի հարկի տակ ապրող եղբոր կնոջը` Գոհարին, սակայն եղբոր կինը մշտապես կարողացել է ինքնուրույն փրկվել տեգրոջ ոտնձգություններից: Վախենալով, որ եղբոր կինը կարող է բարձրաձայնել կատարվածի մասին` Կոլյան որոշում է սպանել նրան: Վերցնելով խոհանոցային դանակը` նա մոտեցել է Գոհարին, պինդ բռնել նրա որովայնից, ապա դանակը մոտեցրել պարանոցին ու սկսել սպառնալիքներ հնչեցնել:

Բարեբախտաբար, իր մտածածը ավարտին հասցնել չի հաջողվել:




Լրահոս