Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ»-ին դատի են տվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության եւ հսկող էլեկտրոնիկայի վաճառքով,  «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես հայտնի է՝ «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ն պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Հայ-շվեյցարական ընկերությունը հայցը ներկայացրել է այս տարվա մայիսի 12-ին եւ դատարանից պահանջում է ԲՀԿ նախկին առաջնորդի ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 5 միլիոն դրամ: Ի դեպ, «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն դատարանին միջնորդել է որպես հայցի ապահովման միջոց «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Սակայն հայցը քննող դատավոր Էդիկ Ավետիսյանը միջնորդությունը մերժել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս