Հայաստանում էներգետիկ համակարգի չարաշահումների կծիկը մեկ տեղից է. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարդ պետք է իմունիտետ ունենա, որ չզարմանա ու չզայրանա, որովհետև օր օրի այնքան զարմանալու ու զայրանալու բաներ կան, եթե բոլորին արձագանքես, քո ֆիզիկականը կարող է չհերիքի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀԷՑ-ի սպասվելիք վաճառքին, իր խոսքը այսպես սկսեց Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով տարօրինակ, հապճեպ և ակնթարթային որոշում էր: «Եթե որևէ պրոցես է գնում և երկրի առաջին դեմքով, երկրորդ դեմքով քաղաքական ուժերով սպասում են, որ աուդիտ պետք է լինի, բացահայտվի խախտումները, չարաշահումներն ու այլանդակությունները, որոնք մասսայական են և հանկարծ այդ պրոցեսը դեռ չսկսած կամ չավարտված վաճառքի մասին խոսք է գնում՝ պարզ է, որ տարօրինակ է»,-նշեց նա:

Վերջինիս պնդմամբ, այստեղ ակնհայտ են ստվերային գործարքներ: «Մենք ամառվա ընթացքում տքնաջան աշխատել ենք և հրավիրել ենք մասնագետների՝ էներգետիկների, տնտեսագետների, բացահայտել ենք բազմաթիվ խախտումներ»,-հավելեց Մանուկյանը:

Պատգամավորի պնդմամբ, Հայաստանում էնէրգետիկ համակարգը հանցագործությունների ասպեկտով ամբողջապես կապված է իրար հետ: «Գազի համակարգում բոլոր չարաշահումներն ամեն ինչով համընկնում են հոսանքի հետ: Այսինքն խախտումների, չարաշահումների կծիկը մեկ տեղից է»,-նշեց նա:




Լրահոս