Այո՛, մենք ուզում ենք վերընտրվել. Կորյուն Նահապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանդիպումներ կլինեն տարբեր մակարդակներում, այդ թվում` իմ ընտրատարածքում: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց թիվ 8 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատում գործունեություն ծավալող ուժերին և նրանց նպատակներին` Նահապետյանը ընդգծեց` ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը բերել, կապել իշխանափոխության հետ:

«Ես խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ չեմ լսել այնպիսի ողջամիտ փաստարկներ ընդդիմության կողմից, որոնց միջոցով հասկանալի լիներ` ինչու են դեմ փոփոխություններին», – ընդգծեց նա:

Նրա խոսքով` ընդդիմության կողմից ներկայացված փաստարկներում առկա չէ այն լրջության աստիճանը, որ վերջինս հակառակ տեսակետի հանգեր: «Եթե խնդիրն իշխանության հասնելն է, կամ ինչպես իրենք են ասում` իշխանությունները ցանկանում են վերարտադրվել, ես կարծում եմ յուրաքանչյուր ողջամիտ իշխանություն ցանկանում է շարունակել իրականացնել իր ծրագրերը: Այո, մենք ուզում ենք վերընտրվել, իսկ ընտրում է ժողովուրդը: Թող յուրաքանչյուր քաղաքական ուժ մասնակցություն ունենա գործընթացներին և ստանա ժողովրդի քվեն», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս