Գրիզմանը` «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը ձմռանը կարող է Անգլիայի առաջնություն տեղափոխվել:

Daily Express-ը հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում է: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Կողմերը բանակցություններ կսկսեն հաջորդ շաբաթ:

Հավելենք, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն:




Լրահոս