Աֆղանստանում ադրբեջանական ինքնաթիռ է կործանվել. կա 7 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ գավառում ադրբեջանական Silkway ավիաընկերությունը պատկանող ԱՆ-12 ինքնաթիռ է կործանվել: Անձնակազմի 9 անդամներից 7-ը զոհվել են, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Անձնակազմի 9 անդամներից մեկը Ուզբեկստանի քաղաքացի է (ինքնաթիռի կապիտանը), 3-ը Ուկրաինայի քաղաքացիներ են և 5-ը՝ Ադրբեջանի:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ անձակազմի անդամներից երկուսը, որոնց հաջողվել է փրկվել, գտնվում են ծանր վիճակում: Ողջ մնացածները Ուկրաինայի քաղաքացիներ են:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել:




Լրահոս