27- ամյա կինը պատուհանները լվանալիս վայր է ընկել եվ մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` նոյեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 26 շենքի բակում կնոջ դի կա:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՚ Նոր Նորքի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՚ քննիչ Արմեն Մուշեղյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ մահացածը նշված շենքի 6-րդ հարկի բնակչուհի 27-ամյա Նազելի Սարգսյանն էր, ով ըստ տեղեկությունների, պատուհանները լվանալու ժամանակ անզգուշությամբ վայր է ընկել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքը 9-ը հարկանի է: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 




Լրահոս